Երևան
Երևան, Հայաստանի մայրաքաղաք։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ Հրազդան գետի ափին՝ գետը ներառելով իր մեջ։ Մշտական բնակչության քանակով, որը 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմում է ավելի քան 1 միլիոն 68 հազար մարդ, Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918թվականից և 12-րդն է՝ Հայաստանի պատմության ընթացքում։ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն […]