Վայոց ձորի մարզ

725px-Vayots_Dzor.svg800px-Djermuk800px-Noravank-astvatsatsin-IMG_20151024px-TanahatAreni_chV_dzor

Վայոց Ձորը Հայաստանի մարզերից մեկն է։ Մարզկենտրոնը Եղեգնաձորն է։ Վայոց Ձորի մարզը սահմանակից է Արարատի,Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին, ԼՂՀ-ին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Վայոց ձորի մարզն ընդգրկում է Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները:

Աշխարհի ամենահին կաշվե կոշիկը

Արենիում գտնված կաշվե կոշիկը

2008 թվականին Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի-1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Կոշիկի տարիքը մոտ 5500 տարի է։ Նմանատիպ կոշիկներ օգտագործում էին Իռլանդիայի բնիկները մոտ 50 տարի առաջ։ Կոշիկը հետազոտել են Հայաստանի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի գիտնականները։ Կոշիկի տարիքը պարզել են Օքսֆորդի և Կալիֆոռնիայի լաբորատորիաներում։

Կոշիկը պատրաստվել է մ.թ.ա. 3500֊ական թվականներին՝ էնեոլիթի կամ պղնձաքար դարաշրջանում։ Հայտնաբերման ժամանակ կոշիկը լցոնված է եղել չորացած խոտով, որի նպատակը գիտնականներին դեռ պարզ չի։ Կոշիկը եվրոպական չափային ստանդարտի համաձայն 37 համար է։

Կոշիկը ներկայումս գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում և ունի այժմ կոնսերվացման կարիք։

Ավելի հին կոշիկներ՝ սանդալներ, հայտնաբերվել են ԱՄՆ-ում՝ Միսսուրիի քարանձավում, որը սակայն բուսական նյութից է պատրաստաված եղել։

Загрузка карты
View
Нормальный Midnight Family Fest Open dark Riverside Ozan
My Location Fullscreen