Կոտայքի մարզ

1 - копия1_92_big - копия3 - копия4 - копия025250px-Kotayk.svg800px-Garni_Gorge_Armenia_(31)420457f0bf83926f1f1664587a4c848b - копияdsc3803-garni-big-khanoyants-copyGeghard_011-300x205geghard_monasteryhr-14-1Image_3230IMG_0285img1_20141221183018Kotaikkotayqi-marzpetaranLLLLԷջմիածնի_Մայր_Տաճար

Կոտայք, մարզ Հայաստանում։ Մարզկենտրոնն է Հրազդան քաղաքը։

Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը պետական սահման չունի։ Այս մարզը ջերմասեր բույսերի մշակման համար հարմար չէ, իր բարձր դիրքի պատճառով։ Հիմնական մշակաբույսերն են կարտոֆիլը, կաղամբը, գազարը։ Զարգացած է էքստենսիվ անասնապահություն, հիմնականում խոշոր եղջերավոր։

Մարզում է գտնվում «Նոյ» աղբյուրի ջրի գործարանը՝ Ալափարս աղբյուրը, նաև Բջնի հանքային ջրերի գործարանը ևհամանուն հանքային ջրի աղբյուրը։ Կոտայքի մարզը ԽՍՀՄ տարիներին ուներ զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որը այժմ գրեթե վերացել է։ Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ Արզնի, Հանքավան, Ծաղկաձոր, Աղվերան։ Անտառապատ է մարզի կենտորանական շրջանը։ Տեղումները տատանվում են 400-ից 800 մմ։ Մարզկենտրոն Հրազդանում տեղումները 750 մմ են։

Աշխարհագրություն

Կոտայքը գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռան հյուսիս-արևելքում, Հրազդան և Ազատ գետերի միջև,Կոտայքի սարավանդի վրա։ Հյուսիս-արևելքում բարձրանում են Գեղամա լեռնաշղթան (Աժդահակ լեռ 3598 մ) և Ողջաբերդի լեռնաբազուկը, հյուսիսում՝ Հատիս (2528 մ) ու Գութանասար (2299 մ) հանգած հրաբուխները, արևմուտքում ձգվում էՀրազդանի կիրճը, իսկ հարավում՝ Նորքի բարձրությունը։

Ռելիեֆը մեղմ ալիքավոր է, տեղ-տեղ բարձրանում են մնացորդային բլուրներ և խարամային կոներ։ Ծածկված է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխներից արտավիժած լավաներով ու տուֆերով, որոնք ընդարձակ աստիճաններով Ողջաբերդի լեռնաբազուկից ձգվում են դեպի Գետառի ալյուվիալ հովիտը։ Թեք ու անտառազուրկ լանջերում շատ են հեղեղատներն ու փոքր հովիտները։ Շրջանի տարածքի մեծ մասում տեղանքի թեքությունները 8°–ից չեն անցնում, ուստի տնտեսական յուրացման համար համեմատաբար դյուրին են։

Գետերից Հրազդանը, Գետառը, Ազատը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ակնա լճի (բարձրությունը 3032 մ) ջրերով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը։ Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնաշագանակագույն, բարձրադիր վայրերում՝ ենթալպյան լեռնամարգագետնային, սևահողանման ու դարչնագույն հողերը։ Գետահովիտներում կուլտուրացված ոռոգվող հողեր են։ Բարձրադիր մասերում տարածված են խոտհարքներն ու ամառային արոտավայրերը։ Լավ են արտահայտված բնական լանդշաֆտային գոտիները։

Կլիմա

Կլիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10 °C–ից մինչև 2.5 °C (Աժդահակի գագաթին), հունվարինը ցածրադիր վայրերում՝ 4.5–5 °C, բարձրադիր մասերում՝ – 3.6 °C, հուլիսինը՝ համապատասխանաբար 22.2 °C և 8.7 °C, տարեկան մթնոլորտային տեղումները 400—970 մմ։ Անսառնամանիք օրերի թիվը ստորին գոտում՝ շուրջ 200 է։

Բնություն

Կենդանական աշխարհին բնորոշ են լեռնատափաստանայինները՝ գայլ, աղվես, լուսան, կզաքիս, գորշուկ, նապաստակ և այն։

Օգտակար հանածոներ

Հանքային հարստություններից արդյունաբերական նշանակություն ունեն Աբովյանի երկաթի հանքավայրը, քարաղի, շինանյութերի (պեռլիտ, բազալտ,անդեզիտաբազալտ, անդեզիտ, տուֆ) հանքավայրերը։ Կան հանքային ջրերի (Արզնի) և բարձրորակ անուշահամ ջրերի աղբյուրներ (Ալափարս Քառասունակն)։

Պատմություն

Նախապատմություն

Բջնիի ամրոցը

Կոտայքի արևմտյան մասը հնում մտնում էր Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Կոտայք գավառի մասին տեղեկություններ պահպանվել են VII դարի «Աշխարհացոյց»–ում և հայ մատենագիրներ Սեբեոսի, Թովմա Արծրունու, Ասողիկի, Կիրակոս Գանձակեցու, Ստեփանոս Օրբելյանի և Զաքարիա Քանաքեռցու մոտ, հայկական հին ձեռագրերում և հիշատակարաններում։ Նրա անցյալի պատմական և մշակութային կյանքի վկայություններն են Կոտայքում պահպանված բազմաթիվ հուշարձանները։

Արշակունիների ժամանակ Կոտայքը պատկանում էր հայոց արքունիքին, իսկ V—VII դարերում, ըստ որոշ տվյալների՝Ամատունյաց նախարարական տանը։

Թուրք-պարսկական տիրապետության օրոք բաժանված էր Երևանի խանության Կըրխ-Բուլաղի և Գսանի-Բասարի մահալների միջև։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց և Երևանի նահանգը կազմվելուց հետո (1849) Կոտայքը մտավ այդ նահանգի մեջ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Շրջանում չկային արդյունաբերություն և քաղաքներ։ Գյուղերը փոքր էին և անբարեկարգ։

Խորհրդային հեղափոխության տարիներին

Աղբյուրակի ջրամբարը

Նախահեղափոխական Կոտայքում մարքսիստական գաղափարների առաջին տարածողները եղել են Բաքվի, Թիֆլիսի և Երևանի ձեռնարկություններում աշխատող առանձին բոլշևիկ գործիչներ, ինչպես նաև Երևանի թեմական դպրոցի կոտայքցի աշակերտներ, որոնք հարել են բոլշևիկյան «Սպարտակ» կազմակերպությանը։ Սովետական իշխանության հաստատումից հետո 1920 թ.-ի դեկտեմբերին հիմնադրվեց Կոտայքի կուսկազմակերպությունը։ Մինչև 1921 թ.-ի փետրվարը շրջանի Էլար, Շահաբ, Թազագյուղ, Ելղովան, Բաշգյուղ, Զառ, Ճաթղռան, Գյամրեզ, Թեջրաբակ, Արամուս, Մհուբ, Քանաքեռ գյուղերում կազմակերպվեցին առաջին կուսբջիջները։ 1921 թ.-ին էլ տեղի ունեցավ առաջին կուսակցական կոնֆերանսը, որը կոչվեց Կոտայքի շրջանի կուսակցականների ընդհանուր ժողով։ 1973 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Կոտայքում կար 117 կուսկազմակերպություն՝ 2997 կոմունիստներով։ 1921–1971 թթ.-ին տեղի է ունեցել շրջանային կուսկազմակերպության 36 կոնֆերանս։ Առաջին կոմերիտական բջիջը կազմակերպվել է 1920 թ.ի դեկտեմբերին, Քանաքեռում։ 1921 թ.-ի հուլիսի վերջին կայաառաջին կոնֆերանսը, որն ընտրեց շրջկոմ։ Կազմակերպությունն այն ժամանակուներ 320 կոմերիտական։ 1972 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Կոտայքում հաշվվում էր կոմերիտական կազմակերպություն՝ 6729 կոմերիտականներով։

Սովետական իշխանության առաջին տարիներին, մինչև 1925 թ.-ի հոկտեմբերի 20-ը, Կոտայքը որպես գավառակ մտել է Երևանի գավառի մեջ, այնուհետև դարձել առանձին շրջան։ Կոտայքը Հայաստանի հետամնաց գյուղատնտեսական շրջաններից էր։ 1700 գաղթական ընտանիքներ բառացիորեն ընչազուրկ էին և անօթևան։ Շրջանի կուսակցական կազմակերպությունը և իշխանության մարմինները ամենից առաջ ձեռնամուխ եղան սովյալներին օգնելուն։ 1922 թ.-ին կայացած անկուսակցականների համագումարը որոշեց, մինչև կառավարության օգնությունը, գյուղում միջոցներ ձեռնարկել սովի դեմ պայքարելու համար։ Գաղթականների համար առանձնացվեցին գյուղատեղեր, որտեղ 1922–1925 թթ.-ին նրանք բնակություն հաստատեցին։ Գաղթական ընտանիքները հիմնականում բնակեցվեցին լեռնային Սարանիստ (Թութիա), Զովաշեն (Դալլաքլու), Աստղաբերդ (Կըզկալա), Սևաբերդ (Ղարաղալա), Ողջաբերդ, Գեղադիր (Քյարփիչլու), Հացավան (Ավդալար), Գետամեջ (Քեթրան) գյուղերում։ Շրջանի բնակչության մոտ 95% անգրագետ էր։

Կրթության և տնտեսության զարգացում

Բոլոր գյուղերում բացվեցին անգրագիտության վերացման կայաններ (լիկկայաններ)։ Սկսվեց զանգվածային տարրական կրթության իրագործումը։ Այդ նպատակով տարրական դպրոցներ բացվեցին գյուղերում։ Քանաքեռում 1926 թ.-ին բացվեց յոթնամյա դպրոց, իսկ Ելղովանում՝ կոլերիտ դպրոց։ 1925 թ.-ին շրջանում գործում էր արդեն 24 դպրոց՝ 2684 աշակերտով։

1922 թ.-ին նախկին աղայապատկան հողերի վրա կազմակերպվեց Ձագ գյուղի Մյասնիկյանի անվան տնտեսությունը։ Այստեղ աճեցվող ծխախոտի, խնձորի և վարունգի բերքատու տեսակները հետագայում տարածվեցին շրջանի մյուս գյուղերում։ Առաջին կոլեկտիվ տնտեսություններն Կոտայքում կազմակերպվեցին 1928 թ.-ին, Ելղովանում (այժմ՝ Կոտայք) և Ճաթղռանում (այժմ՝ Գեղաշեն)։ Նրանցից յուրաքանչյուրը միավորում էր 12 տնտեսություն։ 1930 թ.-ի սկզբներին կոլտնտեսություններ կազմակերպվեցին ևս 24 գյուղերում։ 1934 թ.-ին կոլտնտեսությունները միավորում էին 3514, 1935 թ.-ին՝ 5408 ընտանիք։ 1936 թ.-ին կոլտնտեսություններն արդեն ընդգրկում էին շրջանի բնակչության 95%։ 1934 թ.-ին ստեղծվեց մեքենա-տրակտորային կայան, որն սպասարկում էր 26 տնտեսությունների։ Ավելի ուշ Ջրվեժում կազմակերպվեց 2-րդ ՄՏԿ։

Կոտայքի առաջին արդյունաբերական ձեռնարկությունը՝ Արզնիի հանքային ջրերի գործարանը, կառուցվեց 1927 թ.-ին։ 1928 թ.-ին այնտեղ կառուցվեց նաև Հայաստանում առաջին առողջարանը։ Շրջանի կուսակցական կազմակերպության ղեկավարությամբ աշխատավորները եռանդուն մասնակցություն ունեցան Քանաքեռի ՀԷԿ-ի, հատկապես՝ նրա ջրանցքի և ջրավազանի կառուցմանը։ Կոտայքի աշխատավորությունը մասնակցեց նաև 1930-ական թթ. սկսված և 1950-ական թթ. վերսկսված Երևան–Աղստաֆա երկաթուղու շինարարությանը։

Հայրենական պատերազմի տարիներին

Հուշարձան զոհված ազատամարտիկներին, Հրազդան

Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա իր ավանդը ներդրեց հաղթանակի գործում։ 1941 թ.-ին շրջանի կոմունիստների 54, 7% (407 մարդ) մեկնեց ռազմաճակատ։ 1941—1945 թթ.-ին շրջանի ազգաբնակչությունից 7350 մարդ զորակոչվեց սովետական զինված ուժերի շարքերը։ ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվեց 4735 մարդ։ Նրանցից երկուսը՝ Հրանտ Բաբայանը և Սերգեյ Սարխոշևը, արժանացան Սովետական Միության հերոսի կոչման, իսկ Իվան Միրզոևը դարձավ Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետ։ Պատերազմի ժամանակ Կոտայքի աշխատավորները վիթխարի աշխատանք կատարեցին թիկունքում՝ աշխատուժի մեծ պակասի պայմաններում ապահովելով կոլտնտեսային արտադրությունը և մթերքների հանձնումը պետությանը։ Կառուցվեց Գառնիի ջրանցքը, որն Ազատ գետի ջրով ոռոգեց 800 հա հող։ 1945 թ.-ին շահագործման հանձնվեց Գառնիի էլեկտրակայանը, այնուհետև շարք մտավ Քանաքեռի ջրհան կայանը։

XIX դարի 50-70-ական թվականներին

Ետպատերազմյան տարիներին զգալի փոփոխություններ տեղի ունեցան Կոտայքի տնտեսության կառուցվածքում, աննախնթաց չափով աճեց արդյունաբերության տեսակարար կշիռը շրջանի տնտեսության ընդհանուր հաշվեկշռում։ Կառուցվեցին և գործարկվեցին 12 կարևոր արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում՝ Արզնիի ապակյա տարաների (1950), բյուրեղապակու (1969), Նոր Հաճընի ճշգրիտ քարերի (1958), Աբովյանի կիսահաղորդիչների (1965), երկաթբետոնե կառուցվածքների գործարանները, Աբովյանի կահույքի ֆաբրիկան (1964) և այլ ձեռնարկություններ։ Կոտայքում են նաև տնվեցին նոր բնակավայրեր՝ Նոր Հաճըն, Արզնի քաղաքատիպ ավանները։ Կոտայքի քաղաքատիպ ավանների բնակելի ֆոնդը 1970 թ.-ին կազմել է ավելի քան 125 000 մ2, 1940 թ.-ի՝ 2736 մ2 փոխարեն։

Արզնիի ՀԷԿ-ը, Աբովյանշին և Երճանշին շինարարական տրեստներն իրենց 6 շինարարական վարչություններով և գյուղշին տրեստի № 5 շարժական շարասյունը։ 1970 թ.-ին Կոտայքում գործում էր շուրջ 230 հիմնարկ-ձեռնարկություն։

Արդյունաբերական ձեռնարկությունների հետ մեկտեղ շրջանում հայ

Կոտայքում մեծ աշխատանք է տարել կոլտնտեսությունների խոշորացման, ջրովի հողամասերի ավելացման, բերքատվության բարձրացման, մասնագիտացված պետական տնտեսությունների կազմակերպման, աշխատատար պրոցեսների մեքենայացման, արոտավայրերի ջրարբիացման ուղղությամբ։ Եթե 1940 թ.-ին շրջանում եղել է 38 մեծ ու փոքր կոլտնտեսություն, ապա 1972 թ.-ին կար միայն յոթ կոլտնտեսություն՝ Կոտայք, Ակունք, Արամուս, Զառ, Կապուտան, Գյամրեզ, Գեղաշեն գյուղերում։ Կոլտնտեսությունների թվի կրճատումը բացատրվում է լեռնային անբարենպաստ պայմաններում եղած Ղույլի, Աստղաբերդ (Կըզկալա), Ավադ, Դավախարաբ, Ելիջա, Մանգյուզ, Սոյգյոզ, Թեզխարաբ, Բոզքյուսա, Բարձրադիր (Բեզաքլու) գյուղերի վերացումով, որոնց բնակչությունը տեղափոխվել է հարմար բնակավայրեր։

1958 թ.-ին նախկին շրջկենտրոն Քանաքեռը և Ավան գյուղը միացել են Երևանին։ Գառնի, Գողթ, Քյուլլուջա գյուղերում, Աբովյանում և Քանաքեռ ավանում (նոր բնակավայր, որի կառուցումն սկսվել է 1960 թ.-ից) ստեղծվել են մասնագիտացված սովետական տնտեսություններ։ Նախկին կոլտնտեսությունների և բնակատեղիների հիմքի վրա ստեղծվել են նաև Աբովյանի ծխախոտի զոնալ փորձակայանը, անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Բալահովտի ուսումնա-փորձնական տնտեսությունը, Առինջի պտղատնկարանային տնտեսությունը, Աբովյանի անտառային տեսությունը, Ջրվեժի, Ձորաղբյուրի, Ողջաբերդի, Պտղնիի, Ջրաբերի, Հացավանի պետական տնտեսությունները, Աբովյանի ջերմոցային տնտեսությունը։ Կոտայքի գյուղատնտեսության մասնագիտացման և մշակվող հողատարածությունների բերքատվության բարձրացման համար մեծ նշանակություն ունեցավ Կոտայքի ջրանցքի շինարարությունը, որի առաջին հերթն ավարտվեց 1958 թ.-ին։ 1970 թ.-ին ջրովի հողատարածությունները կազմեցին մոտ 10 000 հա (1940 թ.-ին՝ 4936 հա)։ Ակնա լճից անցկացված ջրանցքով ջրվում են Գեղամա լեռնաշղթայի արոտավայրերը՝ մոտ 1000 հա։ 1970 թ.-ին կովերի թիվը հանրային հոտում կազմել է 3777 գլուխ, 1940 թ.-ի՝ 1382-ի փոխարեն։ Աճել են նաև կոլտնտեսությունների հիմնական ֆոնդերը՝ 1941 թ.-ի 2801, 4 հազար ռուբլուց հասնելով 5014, 8 հազար ռուբլու։

Բնակչություն

Կոտայքի մարզում (առանց Աբովյան քաղաքի) բնակվում է 48 300 մարդ (1972), հայեր (89%), ռուսներ, ուկրաինացիներ, ասորիներ, քրդեր և այլն։ Միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 57, 1 մարդ։ 1986 թ.-ի դրությամն ունեցել է 33 բնակավայր, որոնց հիմնական մասը կենտրոնացած է Գետառի, Հրազդանի, Ազատի հովիտներում, մնացածը տեղադրված են Գեղամա լեռնաշղթայի մեղմաթեք լանջերին։

Տնտեսություն

Խորհրդային միության տարիներին Կոտայքը դարձել էր հանրապետության ժողովրդական տնտեսության համակարգում իր ուրույն տեղն ունեցող ինդուստրիալ-ագրարային շրջան։ Արդյունաբերությունը տալիս է Հայաստանի ռադիոէլեկտրոնիկայի և սարքաշինության արտադրանքի մոտ մեկ հինգերորդ մասը, ապակու և բյուրեղապակու 40%-ից ավելին, ոչ ոգելից խմիչքների և հանքային ջրերի մոտ 12%։ Տնտեսության զարգացման հեռանկարները կապված էին մշակող արդյունաբերության աճի, հանքային հարստությունների շահագործման և մերձերևանյան գոտում գյուղատնտեսական արտադրանքի ավելացման հետ։ Արդյունաբերության մեջ առաջին տեղում էր ճշգրիտ սարքաշինությունը։ Շրջանի արդյունաբերության արտադրանքի զգալի մասը տալիս էին էլեկտրոնային և սարքաշինական ճյուղերը, 16% ապակե տարայի արտադրությունը, 13% շինանյութերի և 11% սննդի արդյունաբերությունը։

Գյուղատնտեսություն

1980-ականներին գյուղատնտեսությունը մերձքաղաքային բնույթ ունի։ Բնորոշ էր ինտենսիվ ապրանքային ճյուղերի զարգացումը։ Մասնագիտացած էր որպես այգեգործական-անասնապահական շրջան՝ ծխախոտագործության ու բանջարաբուծության օջախներով։ 1970 թ.-ին Կոտայքի հողային ֆոնդը կազմել է 84 283 հա, որից վարելահող՝ 14 569 հա, խոտհարք՝ 3 162 հա, արոտավայր՝ 264 69 հա, խաղողի և պտղատու այգիներ՝ 5 059 հա, այլ (գյուղատնտեսության մեջ չօգտագործվող) հողեր՝ 2 7611 հա, անտառներ՝ 6 479 հա։

Շրջանի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 40% տալիս է անասնապահությունը (խոշոր եղջերավոր անասուններ՝ 11 500 գլուխ, 1972)։ Ոչխարաբուծությունը մսաբրդակաթնատու բնույթի է։ Սովետական տարիներին Կոտայքի ջրհան կայանի (Քանաքեոի ՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքից, 1950) և Կոտայքի ջրանցքի (Գյումուշի ՀԷԿ-ի ճնշման ավազանից, 1958) կառուցման շնորհիվ արգավանդ հողերի խոշոր զանգվածներ դարձան ոռոգելի։

Երկրագործության նշանակությունը և տեսակարար կշիռը գյուղատնտեսության մեջ զգալիորեն աճեց։ Առաջատար ճյուղերից են ծխախոտագործությունը, որ տալիս է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14%-ից ավելին, այգեգործությունը և պտղաբուծությունը՝ շուրջ 10%, բանջարաբուծությունը՝ մոտ 8%։ Դաշտավարական աշխատանքների 80% մեքենայացված է։

Առողջապահություն

1973 թվականի դրությամբ Կոտայքում գործել է 6 հիվանդանոց (315 մահճակալով), 38 բուժ-մանկաբարձական կայան և գյուղական ամբուլատորիա, 3 դեղատուն։

Տրանսպորտ

Կոտայքի հյուսիս-արևմուտքով անցնում է Երևան–Սևան երկաթուղու 27 կմ հատվածը (գլխավոր կայարանը՝ Աբովյան)։ Արդյունաբերական կենտրոնները գտնվում են երկաթուղու մոտ (Աբովյան), կամ՝ 6–9 կմ հեռավորության վրա (Արզնի, Նոր Հաճըն)։ Խճուղային ճանապարհների համեմատաբար զարգացած, ցանցի շնորհիվ (260 կմ, որից ավելի քան 200 կմ՝ կոշտ ծածկով, 1972) բնակավայրերն ավտոմոբիլային հաղորդակցությամբ կապված են շրջկենտրոնի և Երևանի հետ։ Ունի կապի 13 բաժանմունք։

Մշակույթ

1972/73 ուս. տարում Կոտայքում կար 39 դպրոց (այդ թվում՝ 21 միջնակարգ)՝ 18 100 աշակերտով, 13 մսուր և մանկապարտեզ (շուրջ 620 երեխա)։ Կոտայքում գտնվում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կենսաքիմիայի լաբորատորիան, գյուղատնտեսության մինիստրության պտղա–բանջարաբուծական սելեկցիոն կայանը, ծխախոտի և մախորկայի համամիութենական ԳՀԻ-ի ծխախոտի հայկական փորձակայանը։

Մարզն ունի 36 գրադարան (200 000 կտոր գիրք), 35 մշակույթի տուն և ակումբ, 11 կինո։ Բոլոր բնակավայրերը ռադիոֆիկացված են, ընդունում են հեռուստատեսային հաղորդումներ։ Լույս է տեսնում «Արշաlույս» շրջանային թերթը։

Պատմամշակութային կառույցներ

Ալափարսի Սբ. Վարդան Զորավար եկեղեցին

Գեղարդի վանքը

Կոտայքն հարուստ է Պատմամշակութային կառույցներով։ Այստեղ է գտնվում Ալափարսի Սուրբ Աստվածածնի Տաճարը, Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին (V դար), Սուրբ Հովհաննես եռախորան եկեղեցին (IX դար), Թուխ Մանուկ մատուռ-պաշտամունքավայրը (մ.թ.ա 2-րդ հազարմայակ), Այլաբերդ-Սանգայառ ամրոցը (քարի դար), Աբովյանի (էլար) կիկլոպյան ամրոցը և ուրարտական սեպագիր արձանագրությունը, Գառնիի ամրոցը, հեթանոսական տաճարը (I դար) ու միանավ եկեղեցին (IV դար), Ողջաբերդի գմբեթավոր եկեղեցին (V դար), Արզնիի քառաբսիդ եկեդեցին (VI դար), Պտղավանքի գմբեթավոր դահլիճը (VI դար), Արամուսի տաճարը (VI դար), Առինջում՝ Զագավանքը (VII–XIII դարեր) ու միջնադարյան ամրոցը, Ջրվեժի խաչաձև եկեղեցին (VII դար). Գեղարդի վանքը (XII—XIII դարեր), Կապուտանի երկհարկանի եկեղեցին (XIV դար), Բջնիի Սուրբ Աստվածածին, Սուրբ Սարգիսեկեղեցիները և ամրոցը, Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Կեչառիսի վանքը, Մաշտոց Հայրապետ եկեղեցին և այլն։

 

Загрузка карты
View
Нормальный Midnight Family Fest Open dark Riverside Ozan
My Location Fullscreen