Երևան, Սայաթ-Նովայի պող., 19 շենք
միջին գին €99,56/օր
“Անի Պլազա” հյուրանոցն առաջարկում է հարմարավետ համարներ, որոնցից շատերը դիմահայաց են Երեւանի համայնապատկերին ու Արարատ լեռանը: Հյուրանոցում գործում է սպորտային համալիրը, որն առաջարկում է անհրաժեշտ պարագաներով ապահովված մարզասրահ, շոգեբաղնիք եւ լողավազան: Սպորտային համալիրի ծառայությունները միշտ հյուրերի տրամադրության տակ են գտնվում:
«Զվարթնոց» օդանավակայանից «Անի Պլազա Հոթել» կարելի է հասնել 10-15 րոպեի ընթացքում: Հաշված րոպեների ընթացքում այստեղից ոտքով կարելի է հասնել Երևանի ամենասիրելի զբոսաշրջային վայրեր` Ազատության և Հանրապետության հրապարակներ, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա, Մատենադարան, Պատմության թանգարան և այլն: Մեր հարևանությամբ են գտնվում նաև քաղաքի լավագույն սրճարանները, ռեստորաններն ու բուտիկները, որտեղ կարող եք հաճելի ժամանակ անցկացնել և արդյունավետ գնումներ կատարել: