Երևան Աբովյան փող., 4 շենք
«Ավիատրանս» հյուրանոցը կառուցվել է 1998թ. և գտնվում է մայրաքաղաքի ամենահին և ամենահայտնի փողոցի` Աբովյանի վրա (Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում): Հյուրանոցը տեղակայված է Երևանի մշակութային, բիզնես և առևտրի կենտրոնում, ինչը հնարավորություն է տալիս հյուրերին ծանոթանալ Հայաստանի մշակույթին և պատմությանը:
«Ավիատրանսը» 5-հարկանի հյուրանոց է, ունի 55 սենյակներ: Այն իր հյուրերին առաջարկում է բարձրակարգ սպասարկում` զուգորդված հայկական աշխարհահռչակ հյուրընկալության հետ:
Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ եւ բարձրակարգ համարներ: Յուրաքանչյուր համար ապահովված է օդափոխիչով, բազմալիք արբանյակային հեռուստացույցով, հեռախոսով, սենյակային ծառայությամբ:
Ներեցեք: Հասանելի համարները չեն գտնվել