Ծաղկաձոր, Կոտայք, Հայաստան
միջին գին Դ37.440,00/օր
Նորաբաց “Վիլլաձոր Ապարտ Հոթելը” գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ, լեռնադահուկային ճոպանուղուց 800 մետր հեռավորության վրա: Վիլլաձորը առաջարկում է 1-5 ննջասենյակներով գեղեցիկ, մեծ և ամբողջությամբ կահավորված վիլլաներ (առանձնատներ):
Վիլլաձորը՝ դա մի հարմարավետ և անկաշկանդ միջավայր է, որտեղ ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Իսկ հանգստի վայելքը կկրկնապատկի պատշգամբից դեպի դիմացի լեռներ բացվող հրաշալի տեսարանը: