Շիրակի մարզ

1Armenie????????????????????????????????????????????????????????????725px-Shirak.svg800px-Lmbatavank800px-Marmashen_Monastery800px-Monastere_d'Haritch_11.04.077438605612_2c8832ff1e_z-450x279NorthIsland_24-Apr-2008TorosgyughYererouk_BasilicaГюмриԱրփենի_գյուղի_կաթոլիկ_եկեղեցի

Շիրակ, Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մարզ, Գյումրի մարզկենտրոնով։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ ՀՀ Լոռու մարզին և հարավից՝ ՀՀԱրագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը՝ քաղաք Գյումրիում), սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի,Արագածի լեռնազանգվածների մի մասը։

Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

Մարզը ռելիեֆի առումով կարելի է բաժանել երկու մասի։ Հրաբխային, որն ընդգրկում է Ջավախք-Աշոցքի տարածաշրջանը, իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, Չլդրի լեռները և Աշոցքի սարահարթը։ Մյուս մասը կարելի է համարել ծալքաբեկորավոր, որն իր մեջ է ներառում Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը։

Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն տարածքով, միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակագին պատկանող Ցողամարգ, Իլլի,Կարկաչան գետակները։ Մարզի միակ լիճը Արփին է՝ 22 կմ2 մակերեսով, ունի տեկտոնահրաբխային կառուցվածք։

Կլիմայական պայմանների առումով մարզում տիրապետում է բարեխառն լեռնային կլիման։ Այն աչքի է ընկնում տեղումների առատությամբ (700 մմ), զով ամառներով, խստաշունչ ու տևական ձմեռներով։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -9,8˚ է, այստեղ է գրանցվել ՀՀ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -46˚։

Մարզի ագրոարդյունաբերական համալիրի բնութագիրը

Մինչև 1980-ական թվականների վերջերը Շիրակի մարզն իր տնտեսական զարգացման մակարդակով և արտադրական ներուժով հանրապետությունում երկրորդ տեղն էր գրավում՝ զիջելով միայն Երևան քաղաքին։

Ստեղծվել և զարգանում էր բազմաճյուղ արդյունաբերությունը, որտեղ առաջատար էին թեթև արդյունաբերության, մեքենաշինության և սննդի արդյունաբերության ճյուղերը։

Գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում էին հացահատիկի մշակությունը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։

Սակայն 1991-96 թթ.-ի ընթացքում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 28 հազարով, խոզերինը՝ 19 հազարով, ոչխարներինը՝ 132 հազարով։ Գրեթե ամբողջությամբ վերացավ թռչունների մայրական հոտը։ 1996 թ.-ից սկսեց աստիճանաբար դանդաղ զարգանալ անասնապահությունը։

Մարզի տարածքի առավել նպաստավոր ռելիեֆային պայմաններ ունեցող մասում՝ հիմնականում Շիրակի դաշտում, ստեղծված է հզոր ոռոգող համակարգ, որը բաղկացած է տարբեր մեծության 9 ջրամբարներից (ընդհանուր տարողությունն է՝ 673,1մլն/մ3), 163.9 կմ երկարությամբ մայր ջրանցքից, 300,1 կմ երկարությամբ միջհամայնքային ջրանցքներից, ինչպես նաև ներհամայնքային ջրատարներից ու ոռոգման ցանցերից։ Այդ ամենը կարող է հնարավորություն տալ ոռոգելու 29,1 հզ հա հողատարածություն։

Մարզի ագրոպարենային համալիրի կարևոր բաղադրիչն է սննդի և գյուղատնտեսական հումքի վերամշակման արդյունաբերությունը։ Ներկայումս գործում է այս ճյուղին պատկանող 20 արդյունաբերական ձեռնարկություն, այդ թվում՝ Գյումրու, Աշոցքի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի կաթի ու կաթնամթերքի գործարաններ, Գյումրու մսի պահածոների կոմբինատը, գարեջրի և ածիկի գործարանը, հրուշակեղենի ֆաբրիկան, «Հաց» արտադրական միավորումը՝ 3 հացի գործարաններով, Արթիկի հացի գործարանը, հացընդունման և պտուղաբանջարեղենի ու կարտոֆիլի մթերման և իրացման ձեռնարկություններ։

Մարզում սննդամթերքի արտադրությամբ և տեղական գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվում են նաև լիցենզիա ունեցող հարյուրից ավելի տնտեսվարող սուբյեկտներ և անհատ ձեռներեցներ, որոնք թողարկում են ալյուր, ոչ ոգելից խմիչքներ, հաց ու հացաբուլկեղեն, օղի, կաթնամթերք, մսամթերք, մակարոնեղեն։

Տարածքի բարձրաչափական առանձնահատկությունները և դրանց գյուղատնտեսական գնահատումը

Շիրակի մարզում բարձրությունների տարբերությունների պատճառով առանձնացվում են հետևյալ բարձրաչափական գոտիները, որոնք գյուղատնտեսական արտադրության համար ունեն որոշակի բնական պայմաններ։ Այդ գոտիները հիմնականում համընկնում են վերընթաց լանդշաֆտային գոտիներին։ Դրանք են.

  • Հարթ տարածքներ (Շիրակի դաշտ)՝ 1400-1600 մետր բացարձակ բարձրությամբ։ Այս գոտին աչքի է ընկնում հարթ մակերևույթով, որտեղ էրոզիոն երևույթներն արտահայտված են բավականին թույլ։ Նման տարածքները օգտագործվում են հացահատիկային, տեխնիկական և բանջարաբոստանային մշակաբույսերի համար։ Գոտին ոռոգվում է և գյուղատնտեսական մշակաբույսերի զարգացման համար ունի լավագույն պայմաններ։
  • Նախալեռնային մեղմաթեք սարավանդներ՝ 1600-1800 մետր բարձրությամբ։ Դրանք բնութագրվում են ռելիեֆի ձևերի մեղմությամբ, աստիճանակերպությամբ, էրոզիոն երևույթներն արտահայտված են միջին ուժգնությամբ։ Գոտին հողագործության զարգացման համար ունի լավ պայմաններ։
  • Միջին բարձրության փոքրաթեք տարածքներ՝ 1800-2250 մետր բարձրությամբ։ Գոտին համընկնում է հողագործության շրջանների հետ և գլխավորապես տարածվում է հրաբխային սարավանդներում և նախալեռներում։ Հողագործության տեսակետից սա առավել յուրացված է և աչքի է ընկնում հացահատիկային մշակաբույսերի զարգացման նպաստավոր պայմաններով։
  • Մերձբարձրլեռնային տարածքներ (2250-2500 մ). անցումային ենթագոտի է՝ միջին բարձրության գոտուց դեպի բարձրալեռնային գոտի։ Ունի բավարար պայմաններ հողագործության զարգացման համար և օգտագործվում է անասնապահության զարգացման համար՝ որպես խոտհարք։
  • Բարձրլեռնային գոտին գտնվում է ծովի մակարդակից 2500 մ-ից բարձր նիշերում։ Գոտու համար բնորոշ են ինքնատիպ բնական պայմանները, որոնք նպաստավոր են անասնապահության զարգացման համար՝ իբրև ամառային արոտավայրեր։

Մակերևույթի թեքություններ

Շիրակի մարզի տարածքում սահմանազատում և գնահատում են հետևյալ տեղանքները.

  • Հարթ տեղանքներ — զբաղեցնում են մարզի տարածքի մինչև 51,3%-ը, նման թեքություններ ունեն Շիրակի դաշտը, Աշոցքի գոգավորության հարթահատակ մասերը։
  • Թույլ թեքության տեղանքներ — զբաղեցնում են մարզի տարածքի 35%-ը։ Այսպիսի թեքության տեղանքներով աչքի են ընկնում Շիրակի դաշտի նախալեռները, Արթիկի, Ամասիայի, Շարայի հրաբխային սարավանդները։
  • Փոքրաթեք տեղանքներ — զբաղեցնում են մարզի տարածքի 10,4%-ը և տարածված են Եղնախաղի, Ջավախքի և Արագածի հրաբխային լեռնավահանների նախալեռներում։
  • Զառիկող լանջեր — զբաղեցնում են մարզի տարածքի 2,1%-ը։ Դրանք տարածված են միջին բարձրության լեռների գոտում։
  • Թեք լեռնալաջեր — զբաղեցնում են մարզի տարածքի 0,4%-ը։ Այդպիսի թեքության տեղանքներ են Շիրակի լեռնաշղթայի լանջերը, Բազումի և Փամբակի լեռնաշղթաների արևմտյան հատվածը։
  • Զառիթափ լանջեր — զբաղեցնում են մարզի տարածքի 0,2%-ը։ Այդպիսի թեքության տեղանքներ են Շիրակի լեռնաշղթայի և գետահովտի լանջերի մի մասը։

Քարտեզագրական և քարտեզաչափական աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Շիրակի մարզի վարելահողերը մինչև 3˚ թեքություններում զբաղեցնում են 618,35 կմ2, 3-7˚ թեքություններում՝ 25,37 կմ2, 7-12˚ պայմաններում՝ 59,2 կմ2։ Վարելահողերի մյուս մասը տարածվում է 12˚ և ավելի թեքությունների պայմաններում՝ զբաղեցնելով 9,81 կմ2։ Դրանք անհրաժեշտ է օգտագործել որպես կերահանդեր։

Բազմամյա տնկարկները և խոտհարքները հիմնականում տարածվում են մինչև 3˚ թեքություններում, որոնցից առաջիը գրավում է 3,7 կմ2, իսկ երկրորդը՝ 130,4 կմ2մակերես։ Մշակվող հողատարածությունները, ինչպես ենթադրվում էր, տարածվում են հարթավայրային թույլ թեքության լանջերում։

Загрузка карты
View
Нормальный Midnight Family Fest Open dark Riverside Ozan
My Location Fullscreen