Սյունիքի մարզ

1CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 10034567725px-Syunik.svg800px-Baghaberd800px-Bgheno-Noravank800px-Ericavank800px-Land_Syunik800px-Vorotnavank21024px-Tatev_Monastery,_ArmeniaPanorama_from_syunik_provinceVahanavanqZorats_Karer_2008,_part_of_the_stone_circle

Սյունիք մարզ Հայաստանում։ Գտնվում է հանրապետության հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝Նախիջևանին, արևելքից ԼՂՀ-ին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին։

Աշխարհագրություն

Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Սյունիքի բնապատկեր. ժայռերից կախված ծառեր

Բաղաբերդ, Սյունիքի ամենահին ու հռչակավոր ամրոցներից մեկը

Պատմություն

Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց Ձորը,Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։

X-XII դարերում Սյունիքը թագավորություն էր, որտեղ իշխում էր Սիսական տոհմը։ Հետագայում այստեղ իշխանել է Օրբելյան տոհմը։ Հայտնի է հատկապես կոմս Տարսայիճ Օրբելյանը։ Նրա զավակՍտեփանոս Օրբելյանը՝ Սյունիքի մետրոպոլը, XIII դարում գրել է «Սյունիքի պատմություն» մեծարժեք պատմագրությունը։

1918-1920 թթ Սյունիքը, ինչպես նաև Նախիջևանը և Արցախը, դարձել էր վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանիհանրապետության միջև։ 1920-ի դեկտեմբերի 2-ին Թուրքիան, որն այդ ժամանակ գրավել էր Հայաստանի Հանրապետության մեծ մասը, ստիպեց հայկական կառավարությանը ստորագրել Ալեքսանդոպոլի համաձայնագիրը, որով Հայաստանը Ադրբեջանին էր հանձնում Սյունիքը։ Սակայն Սյունիքի հայ բնակչությունը չճանաչեց այս համաձայանգիրը և զինված պայքարի ելավ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։

Սյունիքը անկախ մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ բոլշևիկները գրավել էին Հայաստանի Հանրապետության մնացած մասն ամբողջությամբ։ 1920-ի սկզբներին, երբ բոլշևիկները ճնշեցին հայերի փետրվարյան ապստամբությունը, կառավարության շատ անդամներ և սպաներ նահանջեցին Սյունիք։ Շուտով այստեղ հռչակվեց Լեռնահայաստանի հանրապետությունը, իսկ Գարեգին Նժդեհը ընտրվեց վարչապետ։ Կարմիր բանակը միայն կատաղի կռիվներ և բազմաթիվ զոհեր տալուց հետո կարողացավ այն գրավել 1921-ին։

Հայկական ԽՍՀ-ում Սյունիքը առանձին վարչական միավոր չէր կազմում, այլ բաժանված էր մի քանի շրջանների։ Հայաստանի Հանրապետության վերանկախացումից հետո Սյունիքը կրկին ինքնուրույն մարզ է կազմում։

Քաղաքներ

  • Կապան 46.600 (բնակչությունը ըստ 2008-ի)
  • Գորիս 20.840
  • Դաստակերտ 317
  • Սիսիան 16.823
  • Քաջարան 7.976
  • Ագարակ 4.801
  • Մեղրի 4.514

Տաթևի վանք

Գյուղեր

Ենթակառուցվածք

2006 թվականից Սյունիքով է անցնում Հայ-իրանական գազամուղը։ Նախատեսվում է մոտ ապագայում ստեղծել երկաթուղային հաղորդակցություն։

Պատմամշակութային հուշարձաններ

  • Տաթև, ամրացված վանք, Սյունիքի հոգևոր կենտրոնը։
  • Վահանավանք
  • Որոտնավանք
  • Հարանց անապատ
  • Բղենո-Նորավանք
  • Երիցավանք
  • Սիսավանի եղեկեցի
  • Երնջակ բերդ
  • Բաղաբերդ
  • Շլորուտի բերդ
  • Քարահունջ
  • Ողտասարի ժայռապատկերներ
  • Կուլձորի քարայր
Загрузка карты
View
Нормальный Midnight Family Fest Open dark Riverside Ozan
My Location Fullscreen