Սայաթ-Նովա պողոտայում, յոթ հարկանի շենքի չորրորդ հարկում, վարձով է տրվում 3-ը չորս սենյականոցի վերապլանավորած բնակարան: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 90 քմ.: Այն կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, հոսանքի լարերն ու ջրի խողովակները նոր են, մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոարտադրության: Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատ են, հագեցած ժամանակակից կահույքով: Ինտերիերին տրված հետաքրքիր և օրիգինալ լուծումները դարձնում են բնակարանը առավել գրավիչ: Մոտակայքում տեղակայված է գեղեցիկ այգի, քիչ հեռու մի շարք զվարճանքի կենտրոններ և սրճարաններ: